Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների չպահպանման կապակցությամբ և հույս հայտնել, որ կիառվող դիվանագիտական ջանքերը կտան իրենց արդյունքը:
Դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ընթացքը և իրավիճակը ռազմաճակատում, հատուկ ընդգծել գործողություններում օտարերկրյա զինծառայողների և վարձկանների ներգրավվածության փաստը:
Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ մարտական գործողությունների դադարի բացակայության պայմաններում հայկական ուժերը շարունակում են վստահորեն կատարել իրենց խնդիրները: Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ վերոնշյալ դադարը հնարավոր է միայն տեղում դրա պահպանման վերիֆիկացիոն միջոցների կիրառման պարագայում:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի