Ժնևում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածել էր հայտարարություն, որի համաձայն՝ Հայաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը հոկտեմբերի 29-ին Ժնևում հանդիպելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Սակայն երեկ տեղեկատվություն տարածվեց, որ հանդիպումը կայանալու է այսօր։
Երեկ ասուլիսում հանդիպման օրակարգի առումով ԱԳՆ խոսնակն ասել էր, որ ՀՀ-ի համար առաջնայինը կրակի դադարեցումն է, համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին։
«Առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է, դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով։ Այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև»,- ասել էր Աննա Նաղդալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Նաղդալյանը՝ ժնևյան հանդիպման օրվա փոփոխության և օրակարգի մասին
- «Ռիա Նովոստի». Ժնևում նախատեսված հանդիպումը հետաձգվել է
- Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 29-ին կհանդիպեն Ժնևում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին