Փաշինյանը Ռուսաստանից խաղաղապահների տեղակայումն անվանել է Ղարաբաղում հակամարտության օպտիմալ լուծում․ The Daily Telegraph
Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել «օպտիմալ լուծում» Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար։ Այսօր տպագրված The Daily Telegraph-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին գրում է Tass-ը։
«Ես կողմ եմ, որպեսզի ռուս խաղաղապահները տեղակայվեն հակամարտության գոտում։ Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնությունից խաղաղապահ ուժերի տեղակայումը պետք է հաստատվի հակամարտության բոլոր կողմերի կողմից», - ասել է Փաշինյանը:
Վարչապետը նաև նշել է, որ, իր կարծիքով, Եվրոպան պետք է ավելի շատ ջանքեր գործադրի՝ Ադրբեջանին Թուրքիայի աջակցությանը վերջ տալու համար:
Տասս-ը գրում է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 24-ին ասել է, որ Երևանը սատարում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժեր տեղակայելու գաղափարին: Հայկական կողմը կարծում է, որ նման քայլը հնարավոր կդարձնի տարածաշրջանում հրադադարի ռեժիմի հասնել, ապա այդպիսի ռեժիմը ամրապնդել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին