ԱՊՀ հանդիպմանն Ադրբեջանի ներկայացուցիչն այնքան հեռու է կանգնել ՀՀ ներկայացուցչից, որ հազիվ է տեղավորվել նկարում
Այսօր Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում մեկնարկել է ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբերի պետերի հանդիպումը՝ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ:
Ինչպես հայտնել էր Tass-ը, հանդիպմանը մասնակցում են նաև Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչները։ Երևանը ներկայացնում է ՀԱՊԿ-ում երկրի մշտական առաքելությունում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Մհեր Շիրինյանը:
Այսօր հանդիպման մեկնարկին մասնակիցները պաշտոնական նկարվել են։ Նկարում Ադրբեջանի ԳՇ ներկայացուցիչը այնքան հեռու է կանգնել Հայաստանի ներկայացուցչից, որ հազիվ է տեղավորվել նկարում։
Ադրբեջանական աղբյուրներն էլ հպարտությամբ գրում են, թե իրենց ներկայացուցիչը «ցուցադրաբար» հրաժարվել է կանգնել Հայաստանի ներկայացուցչի կողքին։
Նշենք, որ սա առաջին նման դեպքը չէ, երբ Ադրբեջանի պաշտոնյաները անհարմար վիճակում են հայտնվում նկարներում՝ Հայաստանի կողքին։
Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն «ԱՊՀ անդամ պետությունների ռազմական պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն պաշտպանության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող անվտանգության ոլորտում համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ երկրների սահմանների պարագծում առկա ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ»։
Հանդիպմանը մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան