Թուրքական ապրանքների բոյկոտին միացել է Carrefour առևտրային ցանցը
Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Դեռևս նախորդ շաբաթ բոյկոտին միացել էր Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը՝ «Herfy» ընկերությունը և կից գործող «Savola Group»-ը: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Հոկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիայում ֆրանսիական Carrefour առևտրային ցանցի ներկայացուցչությունը հայտարարել է, որ այդ երկրի քաղաքացիներին չեն վաճառում թուրքական ապրանքներ։
Twitter-ում կատարած գրառման մեջ մասնավորապես նշվում է․
«Մենք վստահեցնում ենք մեր հաճախորդներին, որ թուրքական որևէ ապրանք չենք ներմուծում»։
Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ 2019-ին երկիրը ոչ պաշտոնական արգելք է դրել թուրքական ապրանքների վրա։
Վերջերս սաուդացիներն իրենց սահմանային անցակետերում պահել են հարյուրավոր թուրքական բեռնատարներ և Թուրքիայից հազարավոր փաթեթներ՝ օդանավակայաններում: Բեռնատարներին երկիր թույլատրվել է մտնել միայն թուրք դիվանագետների միջամտությունից հետո:
Երբ 2017-ին Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը խզեց կապերը հարևան Կատարի հետ, Անկարան աջակցեց Դոհային տնտեսական և ռազմական հարցերով: Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները չեն փայլում նաև այն բանից հետո, երբ Ստամբուլում անհետացավ և սպանվեց սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջին։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ կարող է արտահանել Հայաստանը Սաուդյան Արաբիա՝ թուրքական ապրանքների բոյկոտի արդյունքում
- Mango, H&M․․․ թուրքական ապրանքների արգելքը համաշխարհային նորաձևությանը ստիպում է նոր արտադրություններ որոնել
- Սաուդյան Արաբիայում կրկին կոչ են արել բոյկոտել թուրքական ապրանքները
- Հունաստանն առաջարկում է բոյկոտել թուրքական ապրանքները՝ Սուրբ Սոֆիայի վերաբերյալ որոշման պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան