ՔԱԿ. Դեպի Պոդլիվ թռիչքի հետ կապված արտառոց հանգամանք չկա
Ռուսական «Լենտա.ռու»-ն այսօր ուշադրություն էր հրավիրել Հայաստանից դեպի Թուրքիայի ուղղությամբ թռիչք իրականցնող առեղծվածային Socata TBM-930 ինքնաթիռի վրա, նշել, հայտնի չէ, թե այն որ երկրին է պատկանում։
Flightradar-ի միջոցով թռիչքին հետևող լրատվամիջոցը գրել էր, ոչ օդանավի համարն է նշված, ոչ վերջնակետը։ Հայտնի չէ, թե ովքեր են դրա մեջ գտնվում, ինչ նպատակով է թռիչքն իրականացվում։
«Այս պահին առեղծվածային ինքնաթիռը մոտենում է Անկարային»,- գրել էր աղբյուրը։
Panorama.am-ը թռիչքի մասին տեղեկություններ ստանալու համար դիմեց Քաղավացիայի կոմիտե, որտեղից մանրամասնեցին, որ ինքնաթիռը պատկանում է «Գոլդեքս Տեքստիլ» ընկերությանը, գրանցված է Ավստրիայում։
«Որևէ արտառոց հանգամանք այս թռիչքի հետ կապված չէ: Հայաստան է եկել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքից` 3 օր առաջ, իսկ այսօր վերադարձել է: Նույն ինքնաթիռը դեպի Հայաստան և այստեղից մի շարք թռիչքներ է իրականացրել նաև նախկինում»,- նշեցին կոմիտեից։