Բագրատ Սրբազանի՝ Նարեկ և Ռուստամ սարկավագների հետ վերջին զանգերն անպատասխան են մնացել
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը գրել է.
«Անմահների գնդին միացան Նարեկ և Ռուստամ սարկավագները՝ Քրիստոսի հաղթանակած հարության, հաղթանակած մարտիկները...
Նարեկիս ձեռքի սուրճը վերջին անգամ ըմպեցինք Ստեփանակերտում, տաք ողջագուրվեցինք վերստին հանդիպելու հույսով, իսկ վերջին զանգս անպատասխան մնաց...
Ռուստամիս հետ...դարձյալ վերջին զանգս անպատասխան մնաց, ուզում էի ասել հպարտ եմ քեզանով և...... կներե՜ս.... կիսատ մնաց...Ռուստամիս հետ կիսատ մնացի...կներես տղաս կներե՜ս...
Հանդիպելու ենք... Հրեշտակ զավակներ...
Մարդիկ սիրեք իրար, ժամանակ մի կորցրեք ասելու և ապրելու սիրո մեջ՝ հաջորդ վայրկյանը ուշ կարող է լինել...
Ձեր աղոթքի և արյան պատասխանը միայն վերջնական ՀԱՂԹԱՆԱԿՆ է լինելու...»
Հիշեցնենք, որ հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության ընթացքին զոհվել են գնդերեց բարեշնորհ Նարեկ սարկավագ Պետրոսյանը և շարքային Ռուստամ սարկավագ Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է Ռուստամ սարկավագ Պողոսյանը
- Զոհվել է Նարեկ սարկավագ Պետրոսյանը
- Առաջնագծում՝ գնդերեցներ ու քահանաներ կամավոր սկզբունքով
- ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա
- Զինվորները մկրտվում են մարտից առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին