Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով. Արտակ Բեգլարյան
Արցախի Տեղեկատվական շտաբը տարածել է Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի տարածած հաղորդագրությունն ադրբեջանական հերթական ապատեղեկատվության մասին:
«Ադրբեջանական “Hərbi Xəbərlər və Məlumatlar” ֆեյսբուքյան օգտահաշիվը, որ աֆիլացված է Ադրբեջանի կառավարության հետ, հրապարակել է նկարներ՝ պնդելով, թե իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով։ Սա ամբողջությամբ կեղծ է և կարող է այս հիվանդանոցին ևս հարվածելու նախապատրաստություն լինել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան