Գրքի տոնավաճառից ստացված հասույթը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին
Հոկտեմբերի 31-ին, ժամը 12:00-18:00-ն, «Գաֆէսճեան արվեստի կենտրոն»-ի պուրակում կկազմակերպվի գրքի տոնավաճառ։ Իրադարձությանը կմասնակցեն հայաստանյան 33 հրատարակչություն, մշակութային կազմակերպություն և գրատուն։ Գրքերի վաճառքից ստացված հասույթի շուրջ 50 տոկոսը կազմակերպությունները փոխանցելու են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին:
Տոնավաճառի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին, ժամը 13։00։
Միջոցառման մամուլի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը հայտնում է, որ գրքի տոնավաճառին մասնակցելու են հետևյալ հրատարակչությունները, մշակութային կազմակերպությունները և գրատները՝
Զանգակ
Անտարես
Էդիթ Պրինտ
Նյու Մեգ
Ակտուալ արվեստ
Բուկինիստ
Գրատուն
Էջ
Դարակ
Գրանիշ
Արևիկ
Hy pictures
Գրականության և արվեստի թանգարան
ՀԳՄ հրատարակչություն
Վան Արյան
Լուսաբաց
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հայ աստվածաշնչային ընկերություն
Մագաղաթ
Չարենցի տուն-թանգարան
Ֆենիքս
Դիլիմ
Ջի Էս Էմ
Նահապետ
4 Պլյուս
Արեգ
Անկյունաքար
Ինքնագիր
Թումանյանի թանգարան
Մարի
Արմավ
ՄՀՄ
Միջոցառումը կազմակերպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:
Հարակից հրապարակումներ`
- Չարենցի համար ցանկացած անհաղթ թվացող իրավիճակ լուծվում էր գրքի խաղաղաբեր հայտնությամբ
- 160 հազար դրամ բանակին՝ գրքասեր անցորդներից
- «Դարակ»-ի նախաձեռնությունը. Գիրքը՝ Զենք