Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացել է 12, վիրավորվել 419 քաղաքացի
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, վիրավորների թիվը հասել է 419-ի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի Արտակարգ իրավիճակների և աղետների պետական գործակալությանը:
Նշվում է, որ փրկարարներն աշխատում են ավերված 17 շենքերի փլատակներում։
Հիշեցնենք, որ ուրբաթ կեսօրին 6.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում: Երկրաշարժի էպիկենտրոնը Իզմիր նահանգի Սեֆերիհիսար քաղաքի մոտակայքում է: Ցնցումներ են զգացվել նաև մոտակա Հունական կղզիներում, տեղական սեյսմոլոգները այն գնահատել են 6,9 բալ ուժգնությունը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի երկրաշարժից հետո ցունամի է գրանցվել
- Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 120 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան