Հունաստանը կարծում է, որ վաղ թե ուշ ԵՄ-ն ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
Եվրամիությունը վաղ թե ուշ կընթարվի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության հետ, քանի որ Անկարան դժվար թե հրաժարվի Միջերկրական ծովում իր վարքից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, գերմանական «Մարշալի ֆոնդի» տեսասեմինարի ժամանակ նման կարծիք է հայտնել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը:
«Ես հասկանում եմ որոշ եվրոպացի գործընկերների մտահոգությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ: Վաղ թե ուշ, Եվրոպան կկանգնի պատժամիջոցներ կիրառելու անխուսափելիության խնդրի առաջ, քանի որ Թուրքիան դժվար թե հրաժարվի իր սադրիչ վարքից: Հետաքրքիր է, որտե՞ղ է դրա սահմանը»-ասել է նախարարը:
Նրա խոսքով ՝ պետք է ոչ միայն հաշվի առնել Անկարայի բացահայտ սպառնալիքները Աթենքի և Նիկոսիայի հասցեին, այլ նաև նրա պահվածքը Փարիզի և Միջերկրական ծովի այլ խաղացողների նկատմամբ:
«Եվրոպան պետք է վերադառնա իրականություն, որոշակի գործողություններ պետք է ձեռնարկվեն Թուրքիայի դեմ»,- ասել է գերատեսչության ղեկավարը և հավելել. «Այո, ես պետք է հաշվի առնեմ ԵՄ շրջանակներում համաձայնեցման գործընթացը, բայց եթե Թուրքիայի այս պահվածքը շարունակվի, ես վախենում եմ, որ որոշ պատժամիջոցների կիրառմանն այլընտրանք չի մնա»:
Միաժամանակ նախարարը կարծիք է հայտնեց, որ Թուրքիայի տնտեսությունը գտնվում է փխրուն վիճակում, և սահմանափակումները կվնասեն այն:
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 համակարգերի ձեռքբերումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ցույց է տալիս Անկարայի հուսալիության ցածր աստիճանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին