ՀՀ և Արցախի օմբուդսմենները ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցների ղեկավարներին հրավիրել են Արցախ
Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանները այսօր Արցախ այցի համատեղ հրավերներ են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։
«Մարդասիրական առաքելության համար Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարներին ուղարկել են Արցախ այցի հրավեր:
Համատեղ հրավերում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել անձամբ ուղեկցել նրանց Ստեփանակերտ և Շուշի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ տեղում կազմակերպել նրանց մարդասիրական առաքելությունը՝ իրավասու մարմիններին հետ սերտ համակարգմամբ երաշխավորելով նրանց անվտանգությունն ու այցի բացառապես մարդասիրական բնույթը։
Հրավերի նպատակն է Հայաստանում ներկայացված միջազգային բոլոր գործընկերներին ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները խաղաղ բնակչության նկատմամբ, խաղաղ բնակավայրերում նրանց կատարած զանգվածային ավերածությունները, արգելված զինատեսակների կիրառության ապացույցները և այլն։
Այս այցով «պետք է ապացուցել, որ «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» միջազգային սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է, այլ իրական կյանքում իրական մարդկանց պաշտպանելու համար ստեղծված գաղափար»,-ասված է համատեղ հրավերի տեքստում։
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային հանրության անգործությունը որևէ կերպ արդարացված չէ. Արցախի նախագահը՝ բելգիացի պատգամավորին
- ՄԻՊ-ի քննության արդյունքներով հաստատվել է՝ ադրբեջանական պնդումը չի համապատասխանում իրականությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան