ՊԲ-ն ներկայացրել է գերեվարված իսլամիստ-ահաբեկչի հարցաքննությունը
Արցախի Հանրապետության ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մհրեբ Մուհամմադ Ալշխերի է: Ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից:
Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները: Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները: Նախքան ռազմաճակատ բերվելը՝ մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է գերության մեջ հայտված ևս 5 հայ զիծառայողների մասին տեղեկություններ
- Եվս 25 վարձկանների դիեր են ուղարկվել Սիրիա
- Արցախի ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան-ահաբեկիչներին
- Արցախի ՄԻՊ-ը պատրաստել է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերը ներկայացնող երկրորդ զեկույցը
- Ադրբեջանցի ռազմագերի. Հրաման էր տրված՝ ոչնչացել հայ զինվորներին, գրավել ու տեղակայվել հայերի մարտական դիրքերում
- Ապատեղեկատվություն է, որ տարածված տեսանյությում երևացող անձը հայերեն խոսող ադրբեջանցի ռազմագերի է. Վարդանյան
- ՔԿ պաշտոնյա. Հայկական կողմում կա 2 ադրբեջանցի հարցաքննված ռազմագերի, Ադրբեջանում՝ 17 հայ զինծառայող
- Եղիշե Կիրակոսյան. Որևէ գրություն չենք ստացել Ադրբեջանի՝ ՄԻԵԴ դիմելու մասին
- Արման Թաթոյանը Ադրբեջանի կողմից երկու հայ ռազմագերիների սպանությունը որակել է անժխտելի պատերազմական հանցագործություն
- Վերադարձի դեպքում՝ 1800,իսկ չվերադառնալու դեպքում 30 000 ԱՄՆ դոլար է վարձկան գրոհայիններիների աշխատավարձը․ Նովայա Գազետա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան