ՊՆ ներկայացուցիչ. Հյուսիսում դաշտում թողնելով տասնյակ դիակներ՝ թշնամին հետ է շպրտվել
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է.
«Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել»։
Ավելի վաղ Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից:
Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ:
Հարակից հրապարակումներ`
- Թշնամին փորձել է նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է. Արցախի ՊՆ
- ՀՀ սահմանին թշնամու շարժեր և կուտակումներ կան, սակայն իրավիճակը հանգիստ է. ՊՆ ներկայացուցիչ
- ՊՆ ներկայացուցիչ. Հայկական զինված ուժերին հաջողվել է դիրքերի որոշակի բարելավում իրականացնել