Պեսկովը չի խոսել Ղարաբաղում ռուս խաղաղապահներին տեղակայելու հնարավորության մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, շփվելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, քննարկում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որը կողմ էր արտահայտվել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը՝ Կրեմլի խոսնակը շեշտել է, որ խաղաղապահները հակամարտության գոտի են բերվում միայն երկու կողմերի համաձայնությամբ:
Պատասխանելով հարցին, թե պատրաստ է Ռուսաստանը խաղաղապահներ ուղարկել հակամարտության գոտի, Պեսկովն ասել է. «Այստեղ ես հիմա ինչ-որ վերջնական հիմնավորում չէի սկսի անել»:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի ղեկավարը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հնարավորությունը՝ Պեսկովն ասել է.«Երևանի և Բաքվի իր գործընկերների հետ նախագահի շփումների ժամանակ շոշափվում են կարգավորումների հետ կապված հնարավոր ամենալայն ասպեկտները»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան