Վարդան Ոսկանյան. Ադրբեջանի բնակավայրերում ռազմական թիրախների ուղղությամբ կրակը բարոյալքում է թշնամու թիկունքը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Թիկունքում խուճապը սարսափելի բան է։ Որքան էլ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձի թաքցնել իրականությունը, սակայն Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման այն բնակավայրերում, որոնց ռազմական նշանակության թիրախներում հանգրվանում են մեր հրթիռները, ստեղծվում է նկատելի խուճապ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմաճակատի երկայնքով մեկ համեմատաբար ուշ նստակեցության անցած ադրբեջանական բնակչությունը շարժունակության հետ կապված առարկայորեն ավելի պակաս խնդիրներ ունի, խուճապն իր հերթին հանգեցնում է բնակավայրերից զանգվածային անկանոն ելքի և խուճապային տրամադրությունների ավելի մեծ ընդգրկման։
Ուստի պետք է նկատի ունենալ, որ բնակավայրերում վերոնշյալ թիրախների ուղղությամբ կրակը, ոչ միայն զուտ ռազմական նշանակություն ունի, այլ նաև զգալի չափով բարոյալքում է թշնամու թիկունքը»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Օգտակար կլիներ, եթե լեզվաբանները վերլուծեին Բաքվի բռնապետի ելույթները
- Վարդան Ոսկանյան. Իրանի ներսում պանթյուրքական բաշիբոզուկների ծպտյալ խմբերի զգալի մասը «փուռն են գնացել»
- Վարդան Ոսկանյան. Իրանում ակտիվացել են հակաիրանական և հակահայկական պանթյուրքական խմբերի «քնած» բջիջները
- Վարդան Ոսկանյան. Բաքվի բռնապետի քարոզչամեքենան այս պահին տանում է մի գիծ
- Վարդան Ոսկանյան. Բաքվի բռնապետն ակնհայտորեն իր դեմ է տրամադրում Ռուսաստանի քաղաքական որոշումներ կայացնողներին