Ադրբեջանում գտնվող Վրաստանի քաղաքացիներն ընտրություններին մասնակցել չեն կարող
Ադրբեջանում գտնվող Վրաստանի քաղաքացիները չեն կարող մասնակցել Վրաստանի խորհրդարանական ընտրություններին։ Բաքվում ընտրատեղամասերը չեն բացվել։
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, ընտրատեղամասերը չեն բացվել նաև Հունաստանի Սալոնիկ քաղաքում, սակայն Աթենքում երեք ընտրատեղամաս կգործի։
Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ընտրատեղամասերի չբացվելը պայմանավորված է այդ երկրներում առկա համաճարակաբանական իրավիճակով։
«Արտասահմանում ընտրությունները կկայանան 38 երկրների, 52 ընտրատեղամասերում՝ այդ թվում Աֆղանստանի 2 տեղամասերում»,- հայտարարել են այդ երկրի ԿԸՀ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան