Արցախցիների թոշակների և նպաստների վճարումն ընթացիկ ամսվա կտրվածքով 90%-ով վճարվել է
Այս օրերին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ անձամբ մասնակցելով Արցախից պատերազմի հետևանքով տարհանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման կարգավորմանը։ Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը։
ԱՀ քաղաքացիների թոշակների և նպաստների վճարումն ընթացիկ ամսվա կտրվածքով 90%-ով վճարվել է, իսկ այն քաղաքացիները, որոնց վճարումն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չի կատարվել, հաջորդ ամսվա ընթացքում կվճարվի։
Կարգավորվում են նաև հետծննդյան նպաստների, կենսաթոշակների նշանակման հարցերը Հայաստանի Հանրապետությունում։ Նման հարցերով քաղաքացիները կարող են դիմել տարածքային սոցիալական ապահովության գործակալություններ։
ՀՀ-ում կգործի նաև նախարարության մասնաճյուղ-գրասենյակ՝ նպատակ ունենալով համակարգել և լուծել հընթացս առաջացող բոլոր խնդիրները։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության պաշտոնական էջին։
Հարակից հրապարակումներ`
- Կազմակերպվում է ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման գործընթաց
- Արցախցիների կենսաթոշակները վճարելու համար գործարկվելու է «Արցախփոստի» 2-րդ տեղամասը
- Հոկտեմբերի 17-ից սկսվելու են բոլոր տեսակի կենսաթոշակների և պետական նպաստների վճարումները Ստեփանակերտում
- Արցախի ՊՆ համակարգի կենսաթոշակների ու ամենամսյա պարգևավճարների վճարումները մեկնարկել են
- ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության հայտարարությունը՝ հաշմանդամության թոշակ ստանալու վերաբերյալ
- Արցախում հաշվառված անձանց հոկտեմբեր ամսվա կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն ՀՀ-ում
- Արցախում կենսաթոշակներն, ըստ ժամանակացույցի, փոխանցվել են. նախագահի խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան