Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 25-ի
Թուրքիայում երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հիվանդանոցներում է գտնվում 435 մարդ, նրանցից 25-ը՝ վերակենդանացման բաժանմունքում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի առողջապահության նախարարը։
Եվս 364 մարդ ստացել է ամբուլատոր բուժօգնություն։ Վերջին տվյալների համաձայն, մահացել է 25 մարդ։
Էգեյան ծովին մոտ գտնվող Իզմիր նահագնում երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզվել է մոտ 20 շինություն։ Երկրաշարժին հաջորդած ցունամիի հետևանքով ջրածածկ են եղել մերձափնյա փողոցները։
Երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան հունական Սամոս կղզում։ Ասյտեղ մահացել է 2 մարդ, ևս 20-ը վնասվածքներ են ստացել։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան