Կարլ Բիլդտն արձագանքել է ԼՂ-ում Շվեդիայի խաղաղապահ ուժերի տեղակայման մասին հայտարարոթյուններին
Շվեդիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար, ներկայում ԵԽ արտաքին հարցերով համանախագահ Կարլ Բիլդտն արձագանքել է Արցախում սկանդինավյան երկրների խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ ամերիկացի պաշտոնյայի հայտարարությանը։
Նա նշել է, որ Շվեդիան հանդիսանալով ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիրը, դժվար թե կարողանա հեռու մնալ հակամարտությունում հնարավոր խաղաղապահ առաքելությունից։
«Բայց հիմա, իհարկե, մենք շատ հեռու ենք դրանից։ Նախ և առաջ պետք է լինի խաղաղություն, որպեսզի պահպանես այն»,- գրել է նա թվիթերի իր միկրոբլոգում։
With its upcoming @SwedeninATOSCE chairmanship
Հարակից հրապարակումներ`
- Պեսկովը չի խոսել Ղարաբաղում ռուս խաղաղապահներին տեղակայելու հնարավորության մասին
- Պեսկով. Խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին