Կանադայի ԱԳ նախարարը Մնացականյանի հետ զրույցում կարևորել է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Շամպայնը։
Նա նշել է, որ կարևորում է ԼՂ հակամարտությունում միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը:
«Ես խոսել եմ Զոհրաբ Մնացականյանի հետ: Մենք առաջնահերթ կարևորություն ենք տալիս Արցախում կրակի դադարեցմանը, որպեսզի վերջ դրվի մարդկային կորուստներին ու տառապանքներին: Կարևոր առաջնահերթություններից է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծումը: Արտաքին ուժերը պետք է մնան հակամարտությունից դուրս»,- գրել է Շամպայնը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը արգելված՝ ֆոսֆորային զինատեսակներ է կիրառում Արցախի դեմ
- Կանադայի Սենատում ներկայացվել է նախագիծ՝ Արցախի ճանաչման համար
- Կանադահայերը Օտտավայի խորհրդարանի մոտ պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը
- Կանադայի ԱԳ նախարարն ընդգծել է արտատարածաշրջանային դերակատարների՝ հակամարտությանը չմիջամտելու անհրաժեշտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան