Ռադայի պատգամավորները Վրաստան չեն հասել. Կողմերը մեղադրում են միմյանց
Վրաստանի Քաղավիացիայի գործակալությունը հերքել է տարածված այն ինֆորմացիան, որ իբր վրացական կողմը արգելափակել է Ուկրաինայի Ռադայի պատգամավորների ու լրագրողների մուտքը Թբիլիսի։ Նրանք պետք է դիտարկեին հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունները։
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, գործակալությունը SkyUp Airlines-ից ստացել է հայտ հոկտեմբերի 30-ին Կիև-Թբիլիսի-Կիև չարտերային թռիչք իրականացնելու համար, սակայն ավելի ուշ կրկին դիմել է գործակալությանը՝ խնդրելով չեղյալ համարել հայտը՝ վկայակոչելով չվերթի պատվիրատուին։
Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ ուկրաինացի պատգամավոր, ԵԽԽՎ ուկրաինական պատվիրակության ղեկավար Էլիզավետա Յասկոն հայտարարել է, որ Վրաստանը մերժել է Ուկրաինայի թռիչքի թույլտվությւոնը, որով այդ երկիր պետք է մեկնեին երեք խմբակցությունից 30 պատգամավոր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան