Սաակաշվիլին հանել է իր թեկնածությունը Վրաստանի վարչապետի պաշտոնից
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի պլանավորում դառնալ Վրաստանի վարչապետ։
«Ինձ չի հետաքրքրում որևէ պաշտոն, այդ թվում Վրաստանի նախագահի պաշտոնը։ Բայց այն, թե ֆիզիկապես որտեղ կգտնվեմ, կհայտնեմ առաջիկա օրերին»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ հայտնել է նա «Мтавари архи» հեռուստաալիքի եթերում։
Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչներն ավելի վաղ առաջադրել էին Սաակաշվիլու թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում այն դեպքում, եթե հաղթեն խորհրդարանական ընտրություններում։ Սաակաշվիլին հայտարարել էր, որ պատրաստ է կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնել ընդամենը երկու տարով, որպեսզի Վրաստանը դնի «զարգացման ուղու վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Աթենքում ծեծել են Միխայիլ Սաակաշվիլիին
- Միխեիլ Սաակաշվիլին զրկվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից
- Վրացի պատգամավորները կարծում են, որ Սաակաշվիլին չի կարողանա դառնալ վարչապետ
- Սաակաշվիլին համաձայն է, բայց պայմանով
- Վրաստանում ընդդիմադիր միավորումը Սաակաշվիլիին անվանել է վարչապետի թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան