Ինչպես միշտ, մենք ունենք նորից ինքներս մեզ վերագտնելու հզոր ձգտում. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը իր ֆեյսբուքի էջում գրել է.
«Այսօր մենք ապրում ենք 1992-ի հունիս-օգոստոսյան իրականության պայմաններում: Նորից ու նորից հորդորում եմ՝ հիշողությամբ հետ շրջվեք դեպի ոչ հեռավոր անցյալի դժնդակ օրերը, հիշեք այդ շրջանում արած-չարածները և օգտվեք այդ օրերի փորձից: Մի ասեք, որ սա 5-րդ սերնդի պատերազմ է, մանավանդ, որ պատերազմները միշտ էլ դաժան և նույնն են լինում...Այսօր մենք ունենք նահանջ, բայց ոչ պարտություն: Ավելին, ինչպես միշտ, մենք ունենք նորից ինքներս մեզ վերագտնելու հզոր ձգտում... Եվ դա իրական է ու, համոզված եմ՝ լինելու է...»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան