Նեբենզյան հայտնել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբ կարող է վերադառնալ ղարաբաղյան իրավիճակի քննարկմանը
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարող է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկմանը, եթե հակամարտության գոտում իրավիճակը չբարելավվի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ուրբաթ օրը ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ Անվտանգության խորհրդում հոկտեմբերին այդ երկրի նախագահության արդյունքները ամփոփելիս:
«Չեմ բացառում, որ եթե իրավիճակը վատթարանա, Խորհուրդը կարող է վերադառնալ այս խնդրին և զբաղվել նրանով: Ձևաչափը մենք կորոշենք»,- ասել է Նեբենզյան՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյոք Անվտանգության խորհուրդը նախատեսում է այս թեմայով բաց նիստ անցկացնել:
Ավելի վաղ Խորհուրդը երկու անգամ փակ ձևաչափով և առանց Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցության քննարկել էր Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը:
Նա հույս հայտնեց, որ հակամարտության կողմերը կկատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները, առաջին հերթին կհասնեն հրադադարի, որից հետո պետք է սկսվի քաղաքական գործընթացը:
Նեբենզյան նշել է նաև, որ Ռուսաստանը խիստ անհանգստացած է այն ամենից, ինչ տեղի է ունենում Արցախում, քանի որ սերտ կապեր է պահպանում Ադրբեջանի և Հայաստանի հետ: Բացի այդ, երկու երկրների մեծ համայնքներ են ապրում Ռուսաստանի Դաշնությունում: «Սա հատուկ հարց է, որը ցավ է պատճառում մեզ»,- շեշտել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին