Տիգրան Ուրիխանյան. Փորձում եմ վերջին հուշումն անել իշխանություններին
Աժ պատգամավոր Տիգրան Ուրախանյանը գրում է.
«Երկկողմանի պայմանագրի կետեր նշելով էր պետք դիմել, հա՞։ Եթե Հայաստանն ու Արցախը Ռուսաստանից ակնկալում են հենց այս պահին ռազմական ներկայության տեսքով աջակցություն, ուրեմն պետք է դիմել տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողություններ իրականացնելու խնդրանքով։
Դա է այս պահին միակ լեգիտիմ հնարավորությունը, որը, միգուցե և մեծ դժվարությամբ, սակայն հնարավոր է աշխարհն ընդունի և չխոչընդոտի կամ քիչ խոչընդոտի։
Իսկ այն ինչ տեղի ունեցավ այսօր պարզապես նման է «տեսեք՝ մենք դիմեցինք, նրանք էլ ցրեցին» տարբերակին։ Հատուկ, հաշվի առնելով ռազմական դրությունն ու իրավիճակը, չեմ բացում փակագծեր, սակայն փորձում եմ վերջին հուշումն անել իշխանություններին, որոնք, սակայն, չէին կարող չհասկանալ այդ ամենը»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանական պատգամավորը՝ Փաշինյանի նամակին ՌԴ արձագանքի մասին
- ՌԴ-ն Երևանին կտրամադրի բոլոր անհրաժեշտ օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ
- Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան