Քաղաքագետ. Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառումից հետո Հայաստանը անհապաղ պետք է պահանջի ՄԱԿ-ում հատուկ հետաքննություն
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է.
«Ֆոսֆորային զենքի, իսկ այլ խոսքերով` Քիմիական զենքի թշնամու կողմից կիրառման հանգամանքը աննախադեպ և անգահատելի քաղաքական և դիվանագիտական զենք է Հայաստանի ձեռքին, որը երկիրը կարծես թե այդպես էլ չի օգտագործում: Դա նաև առիթ է no fly zone հաստատելու, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի վրա ահռելի ճնշում կիրառելու համար:
Քիմիական զենքի մշակման մասին կեղծ մեղադրանքով էր, որ Բուշ կրտսերի վարչակազմը պատերազմ սկսեց Իրաքի դեմ, քիմիական զենքի կիրառման չհիմնավորված մեղադրանքով էր, որ ԱՄՆ-ը մեծացրեց ճնշումը Սիրիայի նկատմամբ և արդյունքում զրկեց Սիրիային այդ զինատեսակից:
Իհարկե դրանից առաջ և հետո այլ պետություններ կիրառել են քիմիական զենք` առանց պատժվելու, բայց այն չի կիրառվել միջազգային համակրանք վայելող` ինչպես Հայաստանն է, կողմի դեմ և չեն եղել հստակ ապացույցներ:
Ադրբեջանի կողմից այդ զենքի կիրառումն այժմ փաստագրված է: Հայաստանին համակրում են այս պայքարում: Հայաստանը միջազգայնորեն աքսորյալ կողմ կամ պետություն չէ, որպեսզի բողոքը լիովին անտեսվի:
Ըստ այդմ` այդ զենքի կիրառումից րոպեներ անց Հայաստանի ղեկավարությունը պարտավոր է հանդես գալ անգլերեն լեզվով դիմումով` հեռուստաուղերձով` ուղղված միջազգային հանրությանը և պահանջել ՄԱԿ-ի շրջանակներում արագացված հատուկ հետաքննություն: Նույնը պարտավոր է անել ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունը` Հայաստանի անունից դիմելով Անվտանգության Խորհրդին:
Սա բացառիկ հնարավորություն է ահռելի ճնշում կիրառելու և թշնամու դեմ հսկայական միջազգային բարոյական ալիք գեներացնելու:
Ապշեցուցիչ է, որ մինչ այս պահը դա դեռ չի արվել»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր. ՀՀ ՄԻՊ
- Ուսումնասիրում ենք թշնամու կողմից ֆոսֆորային արկերի և միջոցների կիրառությունը. ՊՆ ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան