50 թուրք երիտասարդներ ներխուժել են Վիեննայի Սուրբ Անտոնիա Պադուանսկի եկեղեցի
Թուրքական ծագմամբ շուրջ 50 երիտասարդներ ներխուժել են Վիեննայի շրջանում գտնվող Սուրբ Անտոնիա Պադուանսկի կաթոլիկ եկեղեցի: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասինն հայտնել է «Kurier» թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրները:
Հաղորդվում է, որ հինգշաբթի երեկոյան մոտ 50 մարդ ներխուժել է եկեղեցի և այնտեղ անկարգություններ կազմակերպել։ Ինչպես գրում է թերթը, հարձակվողները բղավել նն «Ալլահ Աքբար», հարվածել են խոստովանության խցին: Եկեղեցու քահանայի տեղակալը ոստիկանություն է կանչել, սակայն երիտասարդները հեռացել են մինչ նրա ժամանումը։ Սակայն, ըստ ոստիկանության հաղորդագրությունների, միջադեպը արձանագրվել է տեսանյութում:
Սահմանադրության պաշտպանության գերատեսչությունում կարծում են, որ հարձակմանը մասնակցել է մի խումբ մոլեռանդ թուրք իսլամիստներ, որոնք արդեն տարածաշրջանում մի քանի ամիս հատուկ ուշադրություն էին իրենց վրա բևեռել: Իրավապահներին հաջողվել է պարզել 10 երիտասարդների ինքնությունը, որոնք տարբեր դեպքերով ներգրավված են եղել հասարակական կարգի խախտման մեջ։
Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը դատապարտել է միջադեպը։
«Մենք պաշտպանելու ենք քրիստոնեական համայնքին մեր բոլոր ուժերով։ Ես անհապաղ հրահանգ եմ տվել հասարակական անվտանգության գլխավոր հանձնակատարին տեղեկացնել բոլոր ոստիկանական տեղամասերին ընթացիկ իրադարձությունների մասին և ուժեղացնել վերահսկողությունը հանրային տարածքների նկատմամբ, հատկապես Ֆավորիտենի շրջանում»,- հայտարարել Է նախարարը, որի խոսքը մեջբերել է թերթը։
Ավելի ուշ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը նույնպես անդրադարձել է տեղի ունեցածին։ «Բոլոր քրիստոնյաները պետք է հնարավորություն ունենան ազատորեն և անվտանգ դավանել իրենց հավատը Ավստրիայում»,- գրել է Կուրցը Twitter-ում ։
Նա նաև խոստացել է շարունակել պայքարը քաղաքական իսլամի դեմ և երկրում չցուցաբերել կեղծ հանդուրժողականություն: