Կոչ ենք անում ճանաչել Արցախի անկախությունը և նրա ինքնորոշման իրավունքը. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրավիճակին, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բանակի գործադրած ագրեսիային։
«Արցախի հայերը խաղաղություն են ուզում: Հակամարտության սրման աճի, ինչպես նաև հայ անմեղ քաղաքացիական անձանց շարունակական թիրախավորման և նրանց ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի լույսի ներքո մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և նրա ինքնորոշման իրավունքը։
#ArtsakhStrong #ArmeniaStrong #PeaceForArmenians»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան