Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները:
Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը:
Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ Ադրբեջանը կրակ է արձակել. Հովհաննիսյան
- ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Արցախ և մարտական գոտիներին մոտ գտնվող շրջաններ այցերից
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է իր քաղաքացիներին չայցելել Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր
- Քաղաքագետ. Մեր աշխարհաղաքական կշիռը Սյունիքն է որոշում
- Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը կհամակարգի Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները
- Կապան քաղաքում օդային տագնապ է հայտարարվել (լրացված)