Հրետակոծության պատճառով Մարտունու շրջանի Հերհեր գյուղում իր տանը զոհվել է 59-ամյա Ապրես Ադամյանը
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երեկ կայացած հանդիպումից և հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո Ադրբեջանը հոկտեմբերի 31-ի առավոտվանից շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը:
Առավոտյան հրթիռակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և կենտրոնական շուկան, որտեղ որևէ ռազմական նշանակության օբյեկտ տեղակայված չէ: Հրթիռային հարվածների հետևանքով քաղաքին հասցվել է նյութական մեծ վնաս:
Հրետակոծության է ենթարկվել նաև Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որի հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 59-ամյա Ապրես Ադամյանը:
Հրթիռահրետանային հարվածներ են հասցվել նաև Մարտունի, Մարտակերտ և Շուշի քաղաքներին: Տուժածների և նյութական վնասի վերաբերյալ տվյալները ճշտվում են»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Հրետակոծվում են Արցախի քաղաքները
- Այսօրվա հրետակոծությունից տուժած ևս մեկ հատված Ստեփանակերտում
- Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին