Ժնևից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Ժնևում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասվում է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից) այսօր հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
Համանախագահները հոկտեմբերի 30-ին Ժնևում առանձին-առանձին և համատեղ հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաև և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ նախագահ Պիտեր Մաուրերի հետ:
Համանախագահները վերահաստատեցին իրենց կոչը կողմերին ամբողջությամբ կատարելու իրենց պարտավորությունները, ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը` համահունչ հոկտեմբերի 10-ին Մոսկվայի համատեղ հայտարարությանը, որը կողմերը հաստատեցին Փարիզի հետ հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում:
Չվնասելով զինադադարի կամ այլ պարտավորությունների կատարումը, կողմերը պայմանավորվեցին անհապաղ ձեռնարկել մի շարք այլ քայլեր, այդ թվում.
- Կողմերը կանխամտածված չեն թիրախավորելու խաղաղ բնակչության կամ ոչ ռազմական թիրախները՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի,
- Կողմերն ակտիվորեն հետամուտ կլինեն ռազմաճակատում մնացած աճյունների խլյակների վերականգնման ու փոխանակման գործընթացին՝ ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տրամադրելով անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ փոխգործակցության համար,
- Կողմերը մեկ շաբաթվա ընթացքում ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին կփոխանցեն ներկայումս պահվող ռազմագերիների ցուցակը` հասանելիության և հնարավոր փոխանակման նպատակներով,
- Կողմերը գրավոր կներկայացնեն մեկնաբանություններ և հարցեր հրադադարի ռեժիմի հսկման հնարավոր մեխանիզմների վերաբերյալ` համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետի:
- Կողմերը բաց և առարկայական մտքերի փոխանակություն իրականացրեցին՝ պարզելու համապարփակ լուծման հիմնական տարրերի վերաբերյալ իրենց բանակցային դիրքերը՝ համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետի:
Համանախագահները կշարունակեն ինտենսիվ աշխատել կողմերի հետ` հակամարտության խաղաղ լուծումը գտնելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Ժնևում ավարտվել է Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
- ԱԳՆ խոսնակ. Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
- Ժնևում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան