ԱԳՆ խոսնակ. Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման հետևանքները՝ լուսանկարներով
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը թվիթերի իր միկրոբլոգում մի քանի լուսանկարներ է հրապարակել, որոնք ցույց են ալիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքները դիտավորյալ թիրախավորելու հետևանքները։
Նա հիշեցնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում են նաև մայրաքաղաք Ստեփանակերտի հիվանդանոցներն ու այլ առողջապահական ենթակառուցվածքներ, իսկ բժիշկներն աշխատում են ռմբակոծությունների ներքո։
Նշենք, որ Ադրբեջանը Ժնևում ձեռք բերած համաձայնությունն արդեն խախտել է՝ հրթիռակոծելով Շուշին, հարվածներ հասցնել Ստեփանակերտին, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։
The consequences of the deliberate targeting of civilian population & infrastructure of #Artsakh by the armed forces of #Azerbaijan, including the hospitals & other healthcare infrastructures in the capital #Stepanakert.
— Anna A. Naghdalyan (@naghdalyan) October 30, 2020
(Medics working under bombing) pic.twitter.com/L2BhabZwNO
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյան. Ի՞նչ հումանիտար համաձայնություն
- ՊՆ. Ժնևից հետո Ադրբեջանը հրթիռակոծել է Շուշին, կան վիրավորներ
- Ժնևից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը
- Ժնևում ավարտվել է Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը