Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանն ամեն գնով՝ արգելված- չարգելված ձևով փորձելու է հասնել իր նպատակներին, իսկ մենք պետք է թույլ չտանք
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Չեմ կարողանում հասկանալ, թե ինչի ե՞նք այսպես զարմանում, որ Ադրբեջանը արգելված զինատեսակներ է կիրառում, հումանիտար իրավունքը ոտնահարում կամ շարունակում խաղաղ բնակավայրեր թիրախավորել։
Մեր համապատասխան կառույցները եղածը արձանագրում են, որպեսզի հետագայում դրանք միջազգային հարթակներում օգտագործեն, բայց կրկնում եմ՝ զարմանում եմ, երբ անակնկալի եկած դեմքով բոլորս խոսում ենք Ադրբեջանի վարքագծի մասին։
Ինչի չե՞նք ճանաչում դիմացինին։ Ադրբեջանն ամեն գնով՝ արգելված- չարգելված ձևով փորձելու է հասնել իր նպատակներին, իսկ մենք մեր ձեռքի տակ ունեցած բոլոր հնարավորությունները օգտագործել և չթույլատրել»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. «Բայրաքթարներ»-ի խոցումը բավականին հուսադրող ազդանշաններ են փոխանցում
- Տիգրան Աբրահամյան. Զորքերի տեղաշարժերը ավտոբուսներով պետք է արգելել
- Գեներալ Միքայել Արզումանյանը 22 տարեկանում Մատաղիսի զորամասի հրամանատարն է եղել. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան