Արցախի բնակավայրերի բնակիչները ժամանակին տարհանվել են. ՊՆ ներկայացուցիչ
«Որպես կանոն, այն բնակավայրերը, որոնք Ադրբեջանի Զինված ուժերի վերահսկողության տակ են անցել, բնակիչները ժամանակին տարհանվել են»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ադրբեջանցիների վերահսկողության տակ ժամանակավորապես հայտնված Արցախի բնակավայրերի բնակիչները ի՞նչ վիճակում են, բոլորը տարհանվա՞ծ են, թե՞ մնացողներ կան, ի՞նչ տեղեկություն ունեն մնացողներից։
«Անկեղծ ասած, որևէ բնակավայրի բնակչից տեղեկություն չունեմ, ովքեր տարհանված չեն»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը օրեր առաջ կայացած ասուլիսում ասել էր, որ Ադրբեջանի Զինված ուժերը հիմնովին ավիրում են ժամանակավորապես իրենց վերահսկողության տակ հայտնված բնակավայրերը, ինչի հիմնական նպատակն է հետագայում կանխարգելել բնիկ ժողովրդի վերադարձն իրենց բնակության վայր։
Հոկտեմբերի 25-ին Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով: Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը, որի մեջ մտնում են և՛ Արցախի այլ բնակավայրեր, և՛ ՀՀ տեղափոխվածները:
Հարակից հրապարակումներ`
- Ցեղասպանություն վերապրած պետությունը աջակցում է ցեղասպան նկրտումներ դրսևորող այլ պետությունների. Նաղդալյան
- Արցախի շուրջ 90,000 բնակիչ լքել է իր բնակավայրերը. Արտակ Բեգլարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին