Լիոնում կրակել են ուղղափառ քահանայի վրա
Ֆրանսիայի Լիոն քաղաքի 7-րդ թաղամասում՝ հունական եկեղեցու մոտ, կրակոցներ են հնչել։ Փրկարարները տարհանել են մեկ վիրավորի։ Ռիա նովոստին, հղում անելով BFM-ին, գրում է, որ վիրավորը ուղղափառ քահանա է։ Հարձակում գործող անձը կարողացել է թաքնվել։
Ըստ սկզբնաղբյուրի, հարձակումը եղել է այն պահին, երբ քահանան փակում էր եկեղեցին։ Հանցագործը կրակել է երկու անգամ։ Քահանան ծանր վիրավորում է ստացել։
Ֆրանսիայի ՆԳ նախարարը հորդորել է խուսափել Լիոնի 7-րդ թաղամաս այցելելուց։
Անհայտ է, արդյոք միջադեպը կապված է ահաբեկչության հետ։ Figaro թերթը գրում է, որ հնարավոր է հարձակվողի և վիրավորի միջև եղել է կոնֆլիկտ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան