Լևոն Տեր-Պետրոսյան․ Եթե չեք հասկանում, թե ինչ է ասել Պուտինը, ապա վա՜յ մեզ
iLur.am-ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանությունը՝ Փաշինյանի նամակի ու դրան հետևած ՌԴ ԱԳՆ արձագանքի վերաբերյալ։
«Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։
Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։
Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։
Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն Երևանին կտրամադրի բոլոր անհրաժեշտ օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ
- Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին