Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին
90 տարեկանում մահացել է բրիտանացի դերասան, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների պետական պարգևների դափնեկիր Շոն Քոներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Independent-ին։
«Ջեյմս Բոնդի դերը խաղացած լեգենդար դերասան Շոն Քոներին մահացել է 90 տարեկան հասակում», - գրել է հրատարակությունը:
Բրիտանացի դերասան և պրոդյուսեր Շոն Քոներին ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում ։ Քոներին նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում։ Հայտնի է որպես Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի առաջին դերասան։
Նա «Օսկար» մրցանակի դափնեկիր է, BAFTA մրցանակի կրկնակի դափնեկիր, «Ոսկե գլոբուս» մրցանակի եռակի դափնեկիր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են