Կորոնավիրուսից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը
Կորոնավիրուսից առաջացած բարդացումներից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը։ Նա 53 տարեկան էր։
Դերասանի դուստրը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ընկերներ, մենք երեկ կորցրեցինք մեր անփոխարինելի պապային, մեր ընտանիքի լույսը, մեր լավագույն ընկերոջը, մայրս՝ իր սիրելի ամուսնուն COVID-ից առաջացած բարդացումների պատճառով։ Ուղղակի չկարողացավ ընդունել, որ հնավոր է ավելի երկար ապրել քան սահմանին կռվող ջահել երեխեքը։ Սիրտը կոտրվում էր ամեն չարաբաստիկ ցուցակի մասին լսելիս․․․․ Էնքան պլաններ ու երազանքներ ունեինք իր իմաստությամբ իրագործելու․․․
Հարազատներ՛, խնդրում ենք խստորեն հետևել անվտանգության կանոնները, հոգատար գտնվել միմիանց նկատմամբ, սիրել անվերապահորեն ու ուժեղ գտնվել նման դաժան ժամանակներում ։ Մեզ համար հիմա բոլոր հարազատների ներկայությունը մեր կյանքում շատ կարևոր է»։մ
Հարակից հրապարակումներ`
- 31.10.2020. Կորոնավիրուսով 50 հիվանդ է մահացել
- Ինչու կորոնավիրուսից մահացածների վերաբերյալ տվյալներ այլևս չեն հրապարակվում
- 30.10.2020. Կորոնավիրուսի 2398 նոր դեպք է գրանցվել, 32 մարդ մահացել է
- 29.10.2020. Կորոնավիրուսի 2383 նոր դեպք է գրանցվել, 31 մարդ մահացել է
- Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան