Վարդան Ոսկանյան. Իրանի առաջարկած կարգավորման ծրագիրն արդիական չէ
Իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Եթե նկատեցիք, գրեթե անդրադարձ չեմ կատարել Իրանի առաջարկած կարգավորման ծրագրին։ Պատճառը մեկն է՝ այն, ըստ էության արդիական չէ։ Շատ ավելի կարևոր է Հայաստան-Իրան երկկողմ այն օրակարգը, որը խիստ հրատապ է ներկա պատերազմական պայմաններում։
Ըստ այդմ՝ պետք է ապահովել՝ երկու երկրների միջև անխափան ցամաքային կապը և կենսական նշանակության բեռների անարգել անցումն այդ ճանապարհով, ստեղծել պատերազմի հետ կապված տեղեկատվության փոխանակման և համակարգման օպերատիվ խողովակ, քննարկել համատեղ կամ իրանական աջակցությամբ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հնարավորությունները մերձարաքսյան գոտում և այլ հարցեր, որոնց մասին այստեղ գրելն ավելորդ եմ համարում։
Շատ ավելի լավ կլիներ, եթե այս ամենն արվեր մինչև պատերազմը, բայց ունենք այն, ինչ ունենք»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳ փոխնախարարը Երևանում անհանգստություն է արտահայտել պատերազմում ահաբեկիչների մասնակցության կապակցությամբ
- Իրանի ԱԳ փոխնախարարը Երևանում ներկայացրել է իր երկրի մոտեցումները ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ
- Իրանի փոխարտգործնախարարը ղարաբաղյան պլանով Մոսկվայում է
- Իրանի փոխարտգործնախարարը ղարաբաղյան հարցով կմեկնի Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա․ Իրանի ԱԳՆ