Կրթություն, գիտություն 19:35 31/10/2020 Արցախ

Հեռավար ուսուցման դեպքում Արցախի դպրոցականների անվճար ինտերնետի համար բանակցություններ են ընթանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այսօր առցանց քննարկում է կազմակերպել, որի նպատակն է եղել մեկտեղել ջանքերը և առավել արդյունավետ դարձնել Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցությունը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության լրատվության բաժնից։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, կարևորել է տարբեր կազմակերպությունների իրականացրած աշխատանքները, միաժամանակ` ընդգծելով այդ գործընթացում երեխաների անձնական տվյալների գաղտնիության, ինչպես նաև համավարակի ընթացքում հակահամաճարակային բոլոր կանոնների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։ Փոխնախարարի խոսքով՝ այս ընթացքում իրականացվել է Արցախից ժամանած երեխաների կարիքների գնահատում և միջգերատեսչական համագործակցության արդյունքում վերհանված խնդիրներին տրվել են լուծումներ։

Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, ներկայացրել է ռազմական դրության հայտարարումից հետո ԿԳՄՍ նախարարության իրականացրած աշխատանքները։ Նրա խոսքով՝ ապահովվել է իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականների կրթության շարունակականությունը․ երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը։ Նրանք ընդգրկվել են ուսումնական գործընթացում՝ անկախ լիցենզիայով նախատեսված տեղերի քանակից և դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։

Բոլոր դպրոցականներն ապահովվել են նաև անհրաժեշտ դասագրքերով։ Ուսումնարանների, քոլեջների և բուհերի արցախցի ուսանողները ևս, ըստ իրենց մասնագիտության, ուսումը շարունակում են ՀՀ ուսումնական հաստատություններում։ Ըստ փոխնախարարի՝ ամենօրյա ռեժիմով իրականացվում է մոնիթորինգ․ ՀՀ մարզերից և Երևանից ԿԳՄՍ նախարարությունը տվյալներ է ստանում, թե Արցախից ժամանած երեխաների որ մասն է ընդգրկված կրթության ոլորտում։

«Պարբերաբար կապի մեջ ենք մարզերի պատասխանատուների հետ․ ինքս եմ անընդհատ այցելում երեխաների ժամանակավոր կացության վայրեր, որպեսզի տեղում ծանոթանամ՝ ինչ խնդիրների են նրանք բախվում։ Մենք խրախուսում ենք բոլոր երեխաներին և նրանց ծնողներին, որոնք ունեն կրթության շարունակականության խնդիր, իրացնել կրթություն ստանալու իրենց իրավունքը, իսկ համայնքներին կոչ ենք անում՝ ակտիվ ներգրավվել այս աշխատանքներում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նաև Արցախից ժամանած կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցության խնդրին։

Նրա խոսքով՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տարածքային մարմինների ներկայացուցիչներն այս շաբաթ կայցելեն այդ ընտանիքներ՝ հասկանալու, թե վերոնշյալ երեխաներն ինչպիսի աջակցության կարիք ունեն։ Նախարարի տեղակալը նշել է նաև հեռավար ուսուցման պարագայում Արցախի դպրոցականներին համապատասխան տեխնիկական սարքավորումների տրամադրման մասին՝ այս հարցում կարևորելով ջանքերի մեկտեղման հարցը։

Նրա խոսքով՝ այս պահին բջջային կապի օպերատորների հետ բանակցություններ են ընթանում այդ երեխաներին նաև անվճար ինտերնետ հասանելիությամբ ապահովելու նպատակով, ինչպես այն արդեն իրականացվել է սահմանամերձ համայնքների սովորողների համար։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև հոգեբանական աջակցության ծրագրերի կարևորությունը՝ նշելով, որ նախարարությունը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ, համագործակցելով ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական և կրթության հոգեբանների ասոցիացիայի հետ, հանրակրթական դպրոցների մանկավարժների ու հոգեբանների և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների համար նոյեմբերի 1-ից կիրականացնի վերապատրաստման հեռավար դասընթացներ՝ «Պատերազմական իրավիճակում հոգետրավմա ապրող երեխաներին մանկավարժական աջակցության ցուցաբերման ձևերը» թեմայով։

Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ նախատեսվում է զարգացնել նաև նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների հմտություններն ու կարողությունները աղետների դիմակայունության ուղղությամբ, բարձրացնել ճգնաժամերի մասով նրանց իրազեկությունը և պատրաստվածությունը, որպեսզի վերջիններս կարողանան աջակցություն տրամադրել երեխաներին և ծնողներին։ Ամփոփելով իր խոսքը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է հանդիպման մասնակիցներին ներկայացնել իրենց ծրագրերը՝ ինչ ուղղվածության ունեն դրանք և որ համայնքներում են իրականացվում՝ դրանց մասին միմյանց իրազեկելու, աշխատանքները մեկտեղելու և ավելի լայն շրջանակների հասանելի դարձնելու նպատակով։

Հանդիպմանը ներկա կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց իրականացրած ծրագրերը, որոնք տարաբնույթ են՝ կարիքների գնահատում, խնամք, հոգեբանական աջակցություն, ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններ, արտադասարանական խմբակներ, երեխաների ժամանց, էքսկուրսիաներ, ինտերակտիվ տիկնիկային ներկայացումներ, մրցութային խաղեր, կրթամշակութային նախագծեր, աջակցություն Արցախի ուսուցիչներին և այլն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները ևս իրենց հերթին ներկայացրել են կատարված աշխատանքները։

ՄԻՊ-ի ներկայացուցիչը նշել է, որ գրասենյակի մոնիթորինգային խմբերը պարբերաբար այցելում են Արցախից ժամանած ընտանիքներին և նրանց իրազեկում, այդ թվում՝ կրթություն ստանալու իրավունքի մասին։ Նրա խոսքով՝ միջգերատեսչական համագործակցության և առավել համակարգված աշխատանքների արդունքում կլուծվեն բազմաթիվ խնդիրներ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է տարբեր կազմակերպությունների և ծառայությունների քարտեզագրման ու համակարգման, տվյալների բազայի ստեղծման, ինչպես նաև առաջնային և խորքային կարիքների գնահատման խնդիրներին։ Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին՝ հնչեցված կարևոր դիտարկումների, վերհանված խնդիրների և աջակցության համար, որոնք, ըստ փոխնախարարի, հաշվի կառնվեն հետագա աշխատանքների պլանավորման, ավելի համակարգված իրականացման և առավել հասցեական արձագանքման տեսանկյունից։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}