Արցախցի փոքրիկները կպատրաստեն օրիգամիներ՝ խաղաղության և հաղթական մաղթանքներով
Նոյեմբերի 1-ին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 149-ամյակը։ Օրվան նվիրված` Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը «Հիկարի» հայ-ճապոնական գիտական, կրթական, մշակութային կենտրոնի հետ կիրականացնի «Խաղաղության կռունկներ» միջոցառումը, որի շրջանակում կկազմակերպվի կոմպոզիտորի` մանկուց սիրված օրիգամիների և սեփական բաղադրատոմսով կակաոյի պատրաստում:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ խաղաղության և հաղթական մաղթանքներով օրիգամիները կպատրաստվեն արցախցի փոքրիկների կողմից և կուղարկվեն առաջնագիծ, իսկ կակաոյի վաճառքից գոյացած հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 13:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աջակցում արցախցիներին
- Երևանում ծնվել է արցախցի ընտանիքի 8-րդ զավակ Միքայելը
- Վարկառու արցախցիները չվճարման հետևանքով տույժ-տուգանքների չեն ենթարկվի
- Արցախցի երեխաների համար միջոցառում՝ ֆուտբոլի ակադեմիայում
- Արցախցիների կենսաթոշակները վճարելու համար գործարկվելու է «Արցախփոստի» 2-րդ տեղամասը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա