ԱՄՆ-ում հայերը 7-օրյա հացադուլ են կազմակերպել
Լոս Անջելեսում հայ երիտասարդները նոր ակցիաներով են պայքարում Արցախի ճանաչման համար։ Մասնավորապես, նրանք 7-օրյա հացադուլ են կազմակերպել՝ պահանջելով Ամերիկայի ղեկավարությունից ճանաչել Արցախի անկախությունը և դադարեցնել զինամթերքի վաճառքը Ադրբեջանին և Թուրքիային։ Հացադուլը սկսել են շաբաթվա սկզբից, շարունակելու են մինչև կիրակի՝ ակցիան ավարտելով համահայկական երթով՝ դեպի Ադրբեջանի հյուպատոսարան։
«Օրվա ընթացքում տարբեր ակցիաներ ենք իրականացնում՝ ներգրավելով մեր մյուս անդամներին, հայրենակիցներին։ Առաջին օրը կոչ արեցինք, որ պետք է դադարեցնել թուրքական ապրանքի վաճառքը հայկական խանութներին։ Լավ արձագանք է ստացել»,- «Հայերն Այսօր»-ի հետ զրույցում ասել է Հայ երիտասարդաց դաշնակցության Արևմտյան Ամերիկայի կենտրոնական վարչության անդամ Արամ Մանուկյանը։
Ամեն երեկո հայերով հավաքվում են, ազգային-ազատագրական երգեր, պատգամներ են հնչեցնում՝ ներգրավելով նաև տարբեր քաղաքական գործիչների, որոնք ելույթներ են ունենում։
«Մենք շատ լավ գիտենք, որ մեր արածը որևէ բան չէ՝ ի համեմատ մեր զինվորների առօրյա զոհաբերության։ Սա մեր մասնակցությունն է, քաղաքական դաշտում մեր կռիվն է՝ որպես սփյուռքում գտնվող զինվորներ»,-նշել է նա։
Երիտասարդները պարբերաբար կոչ են անում սփյուռքի հայրենակիցներին շարունակական նվիրատվություններ անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, իրենց քաղաքական ձայնը բարձրացնել տարբեր միջոցներով և սոցցանցերում Արցախի ճանաչման համար հավաքական աշխատանքը շարունակել մեծ թափով։
Հարակից հրապարակումներ`
- Հայերի բողոքի ակցիան Իտալիայի Տրիեստ քաղաքում
- Ամերիկաբնակ հայ նկարիչը վաճառել է կտավները և գումարը փոխանցել «Հայաստան» հիմնադրամին
- Հայ ցուցարարները բողոքի ակցիա են արել SpaceX-ի կենտրոնակայանում՝ պահանջելով չեղարկել Թուրքիայի հետ արբանյակային գործարքը
- Արգենտինայում հայերը բողոքի ակցիա են անցկացնում
- Արյունոտ փողեր, արյունոտ մանկական հագուստ և գրառումներ. Չեխիայի երիտասարդների բողոքի ակցիան
- Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ թուրքերի հարվածից հայ երիտասարդը ծանր վիրավորում է ստացել
- Արցախը Հայաստան է. Ալյասկայի հայերը բողոքի ակցիա են անցկացրել
- Ամերիկահայերը Դալասում ակցիա են արել՝ ընդդեմ թուրքական ԱԹՍ-ի համար ամերիկյան բաղադրամասեր ու տեխնոլոգիաներ արտադրելու
- Լոս Անջելեսից դեպի Հայաստան ուղևորվել է մարդասիրական բեռը տեղափոխող ինքնաթիռը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան