Ադրբեջանում վայրագ հայատյացությունը դարձել է հասարակության լայն շերտերի կենսակերպ. Արթուր Մարտիրոսյան
ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Միջազգային մարզական հանրությունը պետք է իմանա, որ Ադրբեջանական «Գարաբագ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի կոչը «սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց երեխաներին» մոլագար ծայրահեղականի պոռթկում չէ սոսկ, այլ հարևան երկրում պետական մակարդակով տասնամյակներ իրականացվող հայատյացության նպատակային քաղաքականության արդյունք։ Ադրբեջանի ամբողջ կրթական համակարգը, գիտական, մշակութային և մարզական ոլորտները երկար տարիներ ծառայեցված են եղել այդ հանցավոր նպատակին, և զարմանալի չէ, որ վայրագ հայատյացությունը դարձել է հասարակության լայն շերտերի կենսակերպ։ Սա մեկ անգամ ևս ապացուցում է Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի անվտանգության անհնարինությունը և «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառման՝ որպես արցախյան հարցի լուծման միակ միջոցի անվիճարկելի անհրաժեշտությունը»։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է հղել ՈՒԵՖԱ՝ ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից, խստագույնս պատժել «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովին։
Հարակից հրապարակումներ`
- ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից
- ՈւԵՖԱ-ն պատժել է ադրբեջանական ակումբին ռազմական ողջույնի համար
- ՈՒԵՖԱ-ն արգելել է Հայատանում և Ադրբեջանում հանդիպումների անցկացումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան