Արման Թաթոյան. Ադրբեջանական սոցմեդիայում հայասպանությունը խրախուսող խրախճանքներ են կազմակերպվում
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուշադրությունն է հրավիրում ադրբեջանական սոցիալական մեդիայի տիրույթներոին, որտեղ կազմակերպվում են հայասպանությունը, դաժանությունը խրախուսող խրախճանքներ, հարցումներ, իսկ հետո էլ բոլորով երջանկանում ու հպարտանում են կատարած վայրագությունների համար, խրախուսում հայատյացության այլ դրսևորումներ:
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ձեռք է բերել ապացույցներ, որոնք հաստատում են այս ամենը:
Օրինակ՝ ադրբեջանական սոցիալական ցանցի այս էջում տեղադրված է գլխատված մարմնի լուսանկար, հայտարարված է, թե խոսքը վերաբերում է հայ զինծառայողի ու կազմակերպված է քվեարկություն՝ բացառիկ ցինիզմով ու ատելություն բորբոքելու մտադրությամբ։ Կից նյութերով դա հստակ երևում է (հարցումը բնօրինակով ու թարգմանությունը)
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս ամենը փաստագրել է և սահմանված կարգով կներկայացնի միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության»,-գրել է Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ու հրապարակել ապացույցները։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի վայրագությունները՝ Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ
- Շոմբի Շարփն ուշադրություն է հրավիրել Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակի կիրառմանը
- Associated Press-ի այս ազդեցիկ տեսանյութը ևս մեկ անժխտելի է ապացույց է. ՀՀ ՄԻՊ
- Ադրբեջանի կողմից սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, վիրավորվել է 141 մարդ. Արցախի ՄԻՊ
- Այս զինատեսակի օգտագործումը ու այն էլ նման պայմաններով արգելված է միջազգային իրավունքով. ՀՀ ՄԻՊ
- Արտակ Բեգլարյան. Ես կույր եմ, բայց գործում եմ, միջազգային հանրությունը տեսնում է, բայց չի գործում
- Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան