Քաղաքապետարանները և քաղաքային խորհրդը սպառնալիքներով նամակներ են ստանում Արցախի Հանրապետությանը սատարելու համար. ԵԽ պատգամավոր
Իտալիայում ՀՀ դեսպանությունը տարածել է Հռոմում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ եվրախորհրդարանի անդամ Աննա Բոնֆրիսկոյի հնչեցրած խոսքը, որով նա դատապարտել է Իտալիայի քաղաքապետարաններին և քաղաքային խորհուրներին թուրքերի և ադրբեջանցիների կողմից սպառնալիքներով նամակներ ուղարկելու փաստերը:
«Ադրբեջանցիների և թուրքերի վախեցնող վերաբերմունքը բոլոր ինստիտուտների, քաղաքապետարանների և քաղաքային խորհրդի նկատմամբ, որոնք այս օրերին սպառնալիքներով նամակներ են ստանում Արցախի Հանրապետությանը սատարելու համար, ցավալի է և անընդունելի Իտալիայում:
Շնորհակալություն եմ հայտնում Հռոմի հայ համայնքի խորհրդին՝ այս դրվագները դատապարտելու համար:
Այս մութ ժամանակներում մենք պետք է միասնական կանգնենք նրանց դեմ, ովքեր կանխամտածված օգտագործում են նոր լրատվամիջոցները` կանխելու այլոց ազատությունները»,- ասել է Աննա Բոնֆրիսկոն։
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում հայերը բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի
- Իտալիայում ՀՀ դեսպան. Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին