Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի
Թուրքիայի արևմուտքում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի։ Տուժածների թիվը հասել է 896-ի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի արևմուտքում տեղի է ունեցել երկրաշարժ, էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում՝ մոտ Իզմիրին։ Երկրաշարժը զգացվել է նաև մոտակա հունական կղզիներում։ Հաղորդվում է, որ Իզմիրում առնվազն 20 շենք է փլուզվել։ Երկրաշարժից առաջացել է ոչ մեծ ցունամի, ջուրը լցվել է փողոցներ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 25-ի
- Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացել է 12, վիրավորվել 419 քաղաքացի
- Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 120 մարդ
- Րոպեներ առաջ 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իզմիրում․ կան փլուզումներ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան