Վարդան Ոսկանյան. Աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում շատ ավելի կարևոր է ուժեղ, քան քաղաքակիրթ լինելը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Մեզանում արմատավորված մի կարծրատիպ կա, համաձայն որի պետք է «մենք քաղաքակիրթ ենք» հիմնական կաղապարը պարունակող պարբերական ուղերձներ հղել մնացյալ աշխարհին, ինչից «բխում է», թե դա կարևոր պայման է «քաղաքակիրթ աշխարհի» աջակցությունը ստանալու։
Աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում, ցավոք, շատ ավելի կարևոր է ուժեղ, քան քաղաքակիրթ լինելը, իդեալական տարբերակում՝ և՛ ուժեղ, և՛ քաղաքակիրթ։
Ապացույցը, դիցուք, քաղաքակրթությունն, ըստ էության, ոչնչացնող աֆղանական թալիբների հետ նույն այդ «քաղաքակիրթ աշխարհի» բանակցություններն են, մինչդեռ հնագույն արամեական և վաղ քրիստոնեական քաղաքակրթությունը մինչև մեր օրերը հասցրած մերձավորարևելյան ասորիների հետ ոչ ոք չի բանակցում»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Իրանի առաջարկած կարգավորման ծրագիրն արդիական չէ
- Վարդան Ոսկանյան. Ադրբեջանի բնակավայրերում ռազմական թիրախների ուղղությամբ կրակը բարոյալքում է թշնամու թիկունքը
- Վարդան Ոսկանյան. Օգտակար կլիներ, եթե լեզվաբանները վերլուծեին Բաքվի բռնապետի ելույթները
- Վարդան Ոսկանյան. Իրանի ներսում պանթյուրքական բաշիբոզուկների ծպտյալ խմբերի զգալի մասը «փուռն են գնացել»
- Վարդան Ոսկանյան. Իրանում ակտիվացել են հակաիրանական և հակահայկական պանթյուրքական խմբերի «քնած» բջիջները