Վրաստանի վարչապետն ինքնամեկուսացել է
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ինքնամեկուսացել է այն բանից հետո, երբ նրա աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Newsgeorgia-ի փոխանցմամբ, այդ մասին հարևան երկրի կառավարության ղեկավարը գրառում է կատարել ֆեյսբուք սոցիալական ցանցում։
«Ցավոք, հիմա ես ստիպված եմ աշխատել հատուկ ռեժիմով, քանի որ կորոնավիրուս է հաստատվել իմ աշխատակիցներից մեկի մոտ, ում հետ երեկ ես երկարատև շփում եմ ունեցել։ Հետևաբար ես մեկուսացել եմ ու կշարունակեմ աշխատել այդ ռեժիմով»,-գրել է Գախարիան։
Ըստ աղբյուրի, հիվանդությունը հաստատվել է Գախարիայի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի մոտ։
Հիշեցնենք, որ փետրվարի վերջից ի վեր Վրաստանում արձանագրվել է 40 727 վարակի դեպք։ Մահացել է 335 հիվանդ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուսից 15-ամյա աղջիկ է մահացել
- Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 1673 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա