Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալները
ԿԸՀ-ի նախնական տվյալներով, այս պահին «Վրացական երազանքն» ունի ձայների 48,58%, «Ազգային շարժումը» 26,07%, իսկ «Եվրոպական Վրաստանը» 3,77%։ 1tv.ge-ն գրում է, որ ընդհանուր առմամբ 3 847 տեղամասից ձայները հաշված են 2 668 տեղամասում:
Այս պահին ձայների տոկոսային բաշխումը հետևյալն է.
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» ՝ 48,58%, «Ազգային շարժում – ուժը միասնության մեջ է»՝ 26.07%, «Եվրոպական Վրաստան» ՝ 3.77%, «Հայրենասերների դաշինք» ՝ 3.24%, «Լելո» ՝ 3.28%, «Ռազմավարություն Աղմաշենեբելի»՝ 3.15%, «Գիրչի»՝ 3.08%, «Ալեկո Էլիսաշվիլի – քաղաքացիներ»՝ 1,42%, Լեյբորիստական կուսակցություն ՝ 1,02%:
Մնացած կուսակցություններն ունեն մեկ տոկոսից պակաս ձայն:
Atv12 հեռուստաընկերությունը հայտնում է, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական շրջանում առաջատարը իշխող կուսակցության թեկնածու Սամվել Մանուկյանն է:
Նախնական տվյալներով՝ նա տացել է 14 862 ձայն (63.29 տոկոս)։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում գտնվող Վրաստանի քաղաքացիներն ընտրություններին մասնակցել չեն կարող
- Վաղը Վրաստանում ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան